Այցելեցի մանկապարտեզներ, որ իմ աչքով տեսնեմ և համոզվեմ՝ պահվում են համավարակի կանխարգելման անվտանգության բոլոր կանոնները․ ավագանու անդամ

Երևանի ավագանու անդամ Աննա Ջավախյանը հայտնում է․

«Առավոտյան այցելեցի Երևանի թիվ 2 և թիվ 41 մանկապարտեզներ, որպեսզի իմ աչքով տեսնեմ և համոզվեմ, որ պահվում են համավարակի կանխարգելման անվտանգության բոլոր կանոնները։ Համավարակի շրջանում այցերս կլինեն շարունակական»։

Նշենք, որ տևական ժամանկ փակ լինելուց հետո, այսօր՝ մայիսի 20-ին, մանկապարտեզները վերսկսել են իրենց աշխատանքը։ Մանկապարտեզ պետք է հաճախեն աշխատող ծնողների երեխաները, ովքեր չեն կարող կազմակերպել նրանց խնամքը և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները։ Նախկին մեծ խմբերի փոխարեն մանկապարտեզները երեխաների խմբերը 8-10-ն են։ Քաղաքապետարանի տվյալներով, մանկապարտեզ կհաճախեն գրանցված սաների մոտ 30 տոկոսը։

На изображении может находиться: один или несколько человек и в помещенииНа изображении может находиться: растение и на улицеНа изображении может находиться: на улицеНа изображении может находиться: в помещении
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել