Նոր 3 մահ, 230 վարակված, 255 առողջացած․ կորոնավիրուսից մահվան դեպքերը 67-ն են

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5271 դեպք, որոնցից.

  • 2419-ն` առողջացած,
  • 67-ը` մահվան ելքով,
  • 2758 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 27-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 44071 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 230 նոր դեպք և 255 առողջացած։ Կատարվել է 1030 թեստավորում։

Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 65 (տղամարդ), 68 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ մայիսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 5041, որից 2146-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 2788-ը, բացասական թեստերը եղել են՝ 43041-ը, մահվան դեպքերը՝ 64-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 25-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել