Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր հետ կապված գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է․ Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Տեսա Տաթևիկ Ռևազյանի և նրա նորածին դստեր հետ կապված ինչ որ մի անձի բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական գրառումը։

Այդ գրառումն ամբողջությամբ ատելության խոսք է, ամենախիստ դատապարտելի երևույթն է՝ մարդու, մայր դարձած կնոջ արժանապատվությունը բացարձակ ոնտահարող արտահայտություններով։ Բացարձակ դատապարտելի է առավել ևս նորածին երեխային ուղղված ատելությունը։

Նման երևույթները պետք է ի սպառ բացառվեն, արմատախիլ արվեն, իսկ այդպիսի անձինք պետք է ենթարկվեն պատասխանատվության խիստ միջոցների։

Սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրում եմ այդ անձի գրառումը որևէ կերպ չօգտագործել հրապարակումներում՝ ատելության խոսք չտարածելու և նրա անձը առավել չհանրայնացնելու համար։

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում կձեռնարկվեն բոլոր միջոցները, հարցը կլինի իմ անմիջական ուշադրության ներքո։

Առավոտյան ձեռնարկված քայլերի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»։

Հավելենք, որ երեկ՝ մայիսի 19-ին, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր նորածին դստեր լուսանկարները։ «Artiom Khachaturian» անվամբ ֆեյսբուքյան օգտատերը հայհոյախառն մեկնաբանություն էր թողել Ռևազյանի մասին, ինչը բազմաթիվ օգտատերերի զայրացրել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել