Մանկապարտեզներում երկարօրյա խմբերի հարցը քննարկվում է․ Տիգրան Վիրաբյան

Արտակարգ դրությամբ պայմանավորված, տևական ժամանակ անց՝ պարետի որոշմամբ, մայիսի 20-ից մանկապարտեզները վերաբացվում են։ Մանկապարտեզում խմբերը պետք է լինեն 8-10 հոգանոց, պետք է հաճախեն այն երեխաները, որոնց ծնողներն աշխատում են կամ գտնվում են սոցիալապես ծանր վիճակում։

Ի պատասխան Իրավաբան.net-ի հարցի, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշեց, որ երկարօրյա խմբերի բացման հարցն այժմ քննարկվում է։

Հիշեցնենք, որ 2019 թվականի սեպտեմբեր ամսից Երևանի նախադպրոցական հաստատություններում գործում է երկարօրյա ծառայություն, ինչը մեծապես թեթևացնում էր աշխատող ծնողների հոգսը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել