Առողջապահության կազմակերպիչ, Երևանի կարանտինային վայրերի ղեկավար Նարեկ Վանեսյանը գրում է․
«Մեկուսարաններում 60֊օրյա ծառայությունից հետո կամավորների մեր բանակի առաջին հերթափոխը հերթական ծառայությունն է իրականացնում Զվարթնոց օդանավակայանում, որտեղ ջերմաչափվելուց, ախտահանվելուց և ինքնամեկուսացման գործընթացի իրականացումից հետո հատուկ ուղեկցողների ուղեկցությամբ հայրենիք ժամանող հայրենակիցները մեկնում են իրենց նշած մեկուսացման վայրեր:
Հպարտանում եմ մեր կամավորներով, ովքեր առանց տրտնջալու իրականացնում են այս բարդ, պատասխանատու և հայրենանվեր աշխատանքը:
Առողջ եղեք, որ շուտ տուն գնանք»։