Մայիսի 18-ից Երևանի կենդանաբանական այգին կվերսկսի գործունեությունը

Երևանի կենդանաբանական այգին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ իր գործունեությունը կվերսկսվի մայիսի 18-ից:

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Մայիսի 18-ից Երևանի կենդանաբանական այգին կվերսկսի իր աշխատանքը։ Արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը թույլատրվելու է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։

Մուտքի մոտ առկա կլինեն բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։ Կիրականացվի տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում։ Ելնելով անվտանգության նկատառումներից՝ կլինեն նաև սահմանափակումներ այգու ներսում։

Մասնավորապես`

Արգելվում է կերակրել կենդանիներին:

Արգելվում է ձեռք տալ երկաթյա մակերեսներին։

Այգում անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորությունը․ կլինեն վերահսկող պատասխանատուներ։

Այգու տարածքում կվերահսկվի այցելուների քանակը։

Ավելորդ խնդիրներից խուսափելու նպատակով ցանկալի է նախօրոք զանգահարել և ամրագրել մուտքի տոմս՝ զանգահարելով 010 562362 կամ 010 562165 հեռախոսահամարներով։

Երևանի կենդանաբանական այգին կգործի ամեն օր՝ ժամը 11։00-ից 19։00-ը։

Այգու ամբողջ տարածքում օրը 2 անգամ իրականացվում են ախտահանման աշխատանքներ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել