Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է 14 քաղաքացի:
Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 225 դեպք, որից առողջացել են 78 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է:
Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն եւ Ծակքար համայնքներում»։