Կառավարության մայիսի 14-ի նիստից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց երկրում կորոնավիրուսային իրավիճակի մասին՝ նշելով, որ քաղաքացիների մի մասն ունի կարծիք, թե կորոնավիրուսը բլեֆ է և չկա նման բան։
Նրա խոսքով, սա պայմանավորված է նրանով, որ հիվանդներից շատերն ասիմպտոմ պացիենտներ են։
«Արտակարգ դրության պայմաններում մարդկանց պետք է համոզել, որ պահեն անվտանգության որոշ կանոններ։ Մեր ռազամավարությունն այն է, որ կրկին չգնանք փակման ռեժիմների»,-ասաց վարչապետը։
Նա նշեց, որ պետք է խուսափել, որ երկրում իտալական սցենարով գնա հիվանդացությունների տեմպը, ինչում հիմա էլ համոզված չեն, որ հնարավոր կլինի խուսափել։
«Կա մի պարագա, որի պայմաններում դա տեղի կունենա, եթե մենք սիմպտոմով հիվանդներին բուժօգնություն ցուցաբերելու մեր կարողությունները սպառենք։ Եթե պարզվի, որ Հայաստանում կա 1500 սիմպտոմով հիվանդ, ովքեր ունեն բուժման անհրաժեշտություն, ու մենք անխուսափելիորեն մոտենալու ենք այդ թվին և անցնելու ենք, մենք ստիված կլինենք, ուղղակի ուրիշ տարբերակ չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ 600-ից ավելի անձ թոքաբորբ ունի, 6 անձ միացված է թոքային օդափոխության սարքերին։
Վարչապետի խոսքով, պարետատունը քննարկում է, արդյո՞ք պետք է փակ տարածքներում առանց դիմակների առկայության շփվելու արգելք դնել, թե՝ ոչ, ինչի մասին կհայտարարվի առաջիկայում։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որևէ դեպք չի թաքցնում կառավարությունը, թվերն ուռճացված չեն և աշխատում են թափանցիկ գործելաոճով։
Մանրամասները՝ տեսանյութում