Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև հունիսի 13-ը ժամը 17:00-ը։ Այս մասին կառավարությունը որոշում ընդունեց մայիսի 14-ի նիստին։
Սա արտակարգ դրության երկրորդ երկարաձգումն էր։
Որոշման համաձայն պարետը կհամակարգի և կղեկավարի պարետատան աշխատանքները, արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերը և միջոցները, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման և սահմանափակումների կիրառման համար պատասխանատու մարմինների աշխատանքը:
Որոշման նախագիծը գործադիրի անդամներին ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Նա նշեց նաև, որ քրեակատարողական հիմնարկներում շաբաթը մեկ, մեկ անձի կողմից կթույլատրվի հանձնուք փոխանցել կալանավորին կամ դատապարտյալին։