Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մայիսի 8-ին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն գումար է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին։
Կարգադրության մեջ նշվում է, որ 680 հազար դրամ է տրամադրվել Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեով նախատեսված «Հասարակական կազմակերպություններին աջակցություն» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով նախատեսված գումարներից։
Գումարը նվիրաբերվել է անօթևանների ժամանակավոր կացարանի 2020թ. մարտ ամսվա կոմունալ ծախսերի վճարման ապահովման նպատակով։