Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք:
Մայիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 393 հաստատված դեպքեր, որից առողջացել են 181 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 8 է:
Առո՛ղջ եղեք»: