Երեկ ինձ անձնական վիրավորանք և սպառնալիք հասցրած անձը այսօր անձնական նամակով ներողություն է խնդրել ինձանից

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է

«Երեկ ինձ անձնական վիրավորանք և սպառնալիք հասցրած անձը այսօր անձնական նամակով ներողություն է խնդրել ինձանից, ինչպես ինքն է ձևակերպել՝ հանուն իր երեք երեխաների։

Չէի հրապարակի սույն պերսոնաժի ներողությունը, սակայն հրապարակելուս նպատակը մեկն է՝ որպեսզի բոլոր նրանք, ովքեր կզարթնեն ու պարապությունից կորոշեն, որ պիտի չայ խմելու հետ մի հատ էլ հայհոյեն ում ուզում են, հստակ իմանան, որ գոնե իմ դեպքում մինչեւ վերջ հետեւողական եմ լինելու, որ վերջիններս օրենքի առաջ կրեն իրենց պատիժը։

Նորից եմ ասում՝ մեկդ հանկարծ իմ համառության և հաստատակամության վրա չկասկածի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել