Չհամարձակվեք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել իմ վրա, մյուս անգամ չփորձեք սպառնալ Հայաստանի ՄԻՊ-ին․ Արման Թաթոյանը՝ Վաղարշակ Հակոբյանին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր եզրափակիչ ելույթում արձագանքեց պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի դիտարկումներին՝ նշելով․ «Չհամարձակվեք մյուս անգամ ձեր ձայնը բարձրացնել իմ վրա, մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի ՄԻՊ-ի հետ և մյուս անգամ չփորձեք սպառնալ Հայաստանի ՄԻՊ-ին։ Կան իրավական պատասխանատվության բոլոր մեխանիզմները՝ ավելին, դուք նույնիսկ չեք տիրապետում, որ Մարդու իրավունքների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ, ես ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ»։

Ազգային ժողովի պատգամավոր Արարատ Միրզոյանը կոչ արեց հարգալիս խոսել ԱԺ պատգամավորների հետ։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 12-ին շարունակում է քննարկվել Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։ Մտքերի փոխանակման ժամանակ ելույթ ունեցավ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, ով նշեց, թե ՄԻՊ-ի աշխատելաճը երկակի ստանդարտներ է պարունակում, քանի որ տարբեր իրավիճակներում նրա արձագանքը տարբեր է լինում։

«Ես ձեզ ևս մեկ անգամ կոչ եմ անում՝ չնսեմացնելով ձեր աշխատանքը, կարևորելով այն գործունեությունը, ինչով դուք զբաղվում եք, բայց ուզում եմ տեղեկացնել, որ կիսով չափ որևէ պրոցեսի մեջ ներգրավվել չի կարելի։ Սա հստակ արժանանալու է քաղաքական գնահատականի, և ըստ այդ ես՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, շատ դեպքերում ձեր պրակտիկ աշխատանքը գնահատում եմ բավարար, բայց ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար և որպես մարդ, ով իրավունք ուն, Սահմանադրությամբ օժվտած է Մարդու իրավունքների պաշտպան գործուղել տվյալ հիմնարկ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ավելի խորքային եմ հետևելու ձեր աշխատանքներին և փորձելու եմ նաև օգնության ձեռք մեկնել»,-ասաց պատգամավորը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել