Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 12-ին շարունակում է քննարկվել Մարդու իրավունքների պաշտպանի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը։ Մտքերի փոխանակման ժամանակ ելույթ ունեցավ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, ով նշեց, թե ՄԻՊ-ի աշխատելաճը երկակի ստանդարտներ է պարունակում, քանի որ տարբեր իրավիճակներում նրա արձագանքը տարբեր է լինում։
«Ես ձեզ ևս մեկ անգամ կոչ եմ անում՝ չնսեմացնելով ձեր աշխատանքը, կարևորելով այն գործունեությունը, ինչով դուք զբաղվում եք, բայց ուզում եմ տեղեկացնել, որ կիսով չափ որևէ պրոցեսի մեջ ներգրավվել չի կարելի։ Սա հստակ արժանանալու է քաղաքական գնահատականի, և ըստ այդ ես՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր, շատ դեպքերում ձեր պրակտիկ աշխատանքը գնահատում եմ բավարար, բայց ձեր զեկույցը գնահատում եմ անբավարար և որպես մարդ, ով իրավունք ունի, Սահմանադրությամբ օժվտած է Մարդու իրավունքների պաշտպան գործուղել տվյալ հիմնարկ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ավելի խորքային եմ հետևելու ձեր աշխատանքներին և փորձելու եմ նաև օգնության ձեռք մեկնել»,-ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում