ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ուղիղ եթերի ընթացքում տեղի ունեցած հանդիպամն ընթացքում քննարկել են հետագա քայլերը։
Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ բացվում են տարատեսակ տնտեսական գործունեության տեսակներ, և հիմա, փաստացի, ցանկում մնացել են բացառություններ՝ գործունեության սահմանափակ լինելու առումով․ «Շարունակում է սահմանափակ մնալ կրթական ոլորտի գործունեությունը. միայն հեռավար կերպով է կազմակերպվում կրթությունը, շարունակում է փակ մնալ ամենացավալի հատվածը՝ տրանսպորտի ոլորտը, որը վարակի տարածման տեսանկյունից ամենավտանգավոր ոլորտներից մեկն է»։
Նա հայտնեց, որ, այնուամենայնիվ, որոշակի կանոնների մշակումից և ադապտացումից հետո հնարավորություն կլինի բացելու տրանսպորտը:
ՀՀ պարետը հավելեց, որ հետագա վիճակը մեծապես կախված է ՀՀ յուրանաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունից և գիտակցությունից: