Այսօր՝ մայիսի 1-ին արտակարգ դրության պայմաններում կրթական գործընթացի կազմակերպմանը նվիրված քննարկման ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը խոսել է առկա խնդիրների մասին։
Նա ուշադրություն է հրավիրել այն հարցի վրա, որ ոչ բոլորն էին գոհ կրթության այն որակից, որն ունեինք մինչև արտակարգ դրությունը։
«Ես ցավում եմ, որ այս օրերին մենք կենտրոնացել ենք նրա վրա, թե մի բալ բարձր պետք է լինի գնահատականը, թե մի բալ ցածր: Մենք դրանով արժեզրկում ենք այն ամբողջ պրոցեսը, որի միջով անցանք բոլորս: Այն, ինչ այս ընթացքում սովորել են աշակերտները՝ սովորել են, եւ այն աշխատանքը, որ արել են ուսուցիչները՝ գնահատվել է: Քանի՞ ծնող է, որ տարեվերջին փորձում է կարգավորել իր երեխայի գնահատականները եւ ոչ միշտ ազնիվ ձեւերով: Քանի իրավիճակներ ենք մենք տեսնում, որոնք խոսում են այն մասին, որ դպրոցներում ունենում ենք ուղղակի թվանշաններ, որոնք բարդ է ասել, որ կապված են կրթական գործընթացի հետ: Արդյոք վստահ ենք, որ մեր ունեցած գնահատման համակարգը գնահատում էր մեր երեխաներին»,-ասաց նա:
https://www.facebook.com/article3club/videos/1153778348293742