Ապրիլի 30-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 3,249,022 է։ Մահացել է 230,804 մարդ, բուժվել՝ 1,006,112-ը։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 538-ի։ Մահացել է 6 մարդ, բուժվել է 184 մարդ։
Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 6,028-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 94,640 դեպք։ Ապաքինվել է 75,103 մարդ։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 106,498-ի։ Բուժվել է 11,619 մարդ, մահացել է՝ 1,073-ը։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 120,204 դեպք է գրանցվել, մահացել է 3,174 մարդ, բուժվել՝ 48,886-ը։
Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 1804 անձի մոտ, որից 1,325-ն ապաքինվել են, 24-ը՝ մահացել է։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2066-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 929 է, վիրուսից 32 մարդ է մահացել։