Ի՞նչ է գրիպը և ինչո՞վ է այն մրսածությունից տարբերվում

Գրիպի առաջացման հիմնական պատճառը գրիպի վիրուսն է: Այս մասին հայտնում են «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ից։

Գրիպի երեք ենթատեսակ կա՝ A, B եւ C: A եւ B տեսակներն ունեն համաճարագաբանական նշանակություն, ընդ որում A տեսակը ամենավտանգավորն է՝ հենց այն բազմաթիվ ենթատեսակներ ունի:

Իսկ մրսածությունը հիմնականում առաջանում է մրսելուց կամ՝ որոշ այլ վիրուսների, բայց ոչ գրիպի վիրուսի պատճառով:

Ախտանշաններ

Մրսածությունը ժամանակ լինում են քթահոսություն, հազ, փռշտոց, կարող է լինել ջերմություն: Հիմնականում չորրորդ օրը հիվանդը իրեն արդեն լավ է զգում:

Գրիպի ախտանշանները կարող են շատ նման լինել մրսածության ախտանշաններին՝ կոկորդի ցավ, ուժեղ գլխացավ, հազ, բարձր ջերմություն (39-40 աստիճան): Այլ ախտանիշեր կարող են լինել քթից արյունահոսությունը, մարմնի ջարդվածության զգացողությունը: Ի դեպ, մրսածության ժամանակ սովորաբար քթահոսություն է լինում, իսկ գրիպի ժամանակ՝ ոչ:

Ի տարբերություն մրսածությունից, գրիպի ժամանակ անկողնային ռեժիմ է անհրաժեշտ:

Գրիպի գաղտնի շրջանը 1-3 օր է, բայց կարող են և հաշված ժամեր լինել, որոնցից հետո հիվանդության ախտանշանները արդեն կսկսեն ի հայտ գալ: Ախտանիշների ի հայտ գալուց մեկ օր առաջ գրիպն արդեն վարակելի է, և այն շարունակում է այդպիսին մնալ ևս երեք-հինգ օր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել