Ապրիլի 30-ից ՀՀ տարածքում և օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները կարող են իրենց հին նմուշի /ոչ կենսաչափական/ անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշումը /հանրությանն առավել հայտնի վիզայի կնիքը/ կատարել առավելագույնը 10 տարի ժամկետով, բայց ոչ ավելի քան անձնագրի ընդհանուր ժամկետի ավարտը։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
«Հիշեցնենք, որ մինչ փոփոխությունը առավելագույն ժամկետ էր սահմանված 5 տարին։
Այսպիսով՝ քաղաքացիները հին նմուշի անձնագիր ստանալիս կարող են օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի վերաբերյալ նշումը կատարել 10 տարով և մինչև անձնագրի ընդհանուր ժամկետի ավարտը ստիպված չեն լինի պարբերաբար դիմել անձնագրային ծառայություններ, ՀՀ դեսպանատներ կամ հյուպատոսական ծառայություններ»,-նշված է հայտարարության մեջ։