Կոմունալ վճարների օժանդակության միջոցառումները կառավարությունը կընդլայնի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերի շուրջ քննարկումները։

Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկատվություն է ներկայացրել տնտեսական բնույթի 1-ին և 2-րդ հակաճգնաժամային միջոցառումների ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ 1-ին ծրագրի շրջանակում ներկայացված 1176 հայտից արդեն իսկ բավարարվել է 296-ը, որոնց ընդհանուր ծավալը հասնում է 24,9 մլրդ դրամի: Միջոցները տնտեսվարողներն ուղղել են աշխատավարձերի, կոմունալների, հարկերի վճարմանը, հումքի և նոր սարքավորումների ձեռքբերմանն ու ներկրմանը: 2-րդ միջոցառման շրջանակում հաստատվել է 8,5 մլրդ դրամի 6 հազար 729 գյուղատնտեական հայտ:

Այնուհետև անդրադարձ է կատարվել սոցիալական բնույթի, մասնավորապես, կոմունալ վճարների գծով հետագա օժանդակության հնարավորությանը: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր փաստարկներ, դիտարկումներ և առաջարկություններ:

Քննարկման արդյունքներով վարչապետ Փաշինյանը հանձնարարել է էլեկտրաէներգիայի, գազի և ջրի վարձավճարների հետ կապված օժանադակության միջոցառումներն ընդլայնել և ներկայացնել կառավարության համապատասխան որոշման նախագիծ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել