Ոստիկանության Հրազդանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Հրազդանի Մաքրավան թաղամասի 64-ամյա մի բնակիչ բնակարանային գողություն է արել:
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո ապրիլի 23-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Հրազդանի բաժին:
Պարզվել է` նա ապրիլի 10-ին, օգտվելով տանտերերի բացակայությունից, Հրազդանի Կենտրոն թաղամասի մի բնակարանից գողացել է հագուստ և կենցաղային ապրանք:
Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են: Միջոցառումներ են ձեռնարկվում` գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: