Զորավարժության ընթացքում անձնակազմը կիրառել է հատուկ նշանակության կրակային միջոցներ. անձնակազմը ցուցադրել է խոցման բարձր արդյունքներ

Պայմանական ազդանշանը ստանալուց հետո պաշտպանության բանակի հատուկ նշանակության զորամասերից մեկը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի:

Այս մասին տեղեկացնում  են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Զորավարժությունների ընթացքում անձնակազմը իրականացրել է բարդ հանձնարարություններ ու պայմանական մարտական առաջադրանքներ՝ ևս մեկ անգամ ցուցադրելով պատրաստության գերազանց մակարդակ:

Կրակային փուլում, կիրառելով հատուկ նշանակության կրակային միջոցներ ու սարքավորումներ, անձնակազմը ցուցադրել է խոցման բարձր արդյունքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել