Շուտով կանցնենք նրան, որ շատ թեթև քաղաքացիներին չենք հոսպիտալացնի․ Արսեն Թորոսյանը մանրամասնում է

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ ապրիլի 30-ին, հերթական նիստից առաջ հայտնեց, որ վատ իմաստով ռեկորդային թիվ է գրանցվել․ ունենք կորոնավիրուսի 134 նոր դեպք, 2 մահ։

«Արհեստական շնչառության սարք միացված է 6 քաղաքացու, ծայրահեղ ծանր վիճակում 17 քաղաքացի է, ծանր՝ 59 քաղաքացի։ Իրադարձությունների զարգացման այս սցենարի դեպքում մենք հավանաբար շուտով կանցնենք ասիմպտոմ դեպքերին, կամ շատ թեթև քաղաքացիներին չհոսպիտալացնելու ռազմավարությանը։ Փորձելու ենք այդ օրը առավելագույս ջգել, որովհետև դա բերելու է ապագայում հետագա տարածմանը, ենթադրում եմ, որ դեռ 5-6 օր կկարողանանք այս տեմպով ձգել, չնայած այս 134-ի մեջ եղել են իրար շատ փոխկապակցված անձինք։ Այդ փոխկապակցվածությունն է շատ խանգարում, մի դեպք ունենք, որից միշտ փորձել ենք խուսափել, հուղարկավորության ժամանակ վարակված անձի մասնակցություն է եղել: Դրա համար պետք է կոչ անենք, որ նման արարողություններին փոքրաթիվ մարդիկ մասնակցեն և չհամարել, որ վտանգն ամբողջությամբ անցել է»,-նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել