Ապրիլի 29-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 3,170,335 է։ Մահացել է 224,708 մարդ, բուժվել՝ 958,353-ը։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 517-ի։ Մահացել է 6 մարդ, բուժվել է 178 մարդ։
Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 5,957-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 93,657 դեպք։ Ապաքինվել է 73,791 մարդ։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 99,399-ի։ Բուժվել է 10,286 մարդ, մահացել է՝ 972-ը։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 117,589 դեպք է գրանցվել, մահացել է 3081 մարդ, բուժվել՝ 44,022-ը։
Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 1,766 անձի մոտ, որից 1,267-ն ապաքինվել են, 23-ը՝ մահացել է։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1932-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 900 է, վիրուսից 30 մարդ է մահացել։