Տնօրենը պանդոկում գազային ատրճանակ էր պահում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները ապրիլի 28-ին Երեւանի մի պանդոկից, զենք եւ զինամթերք պահելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման են ենթարկել պանդոկի տնօրենին եւ չորս տղամարդու:

Տնօրենը հայտնել է, որ պանդոկում «Մակարով» գազային ատրճանակ է պահում եւ նշված վայրից դա ներկայացրել է:

Նշանակվել է փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել