Ալեն Սիմոնյանը ունի գլխապտույտ ու սրտխառնոց. Հասմիկ Հակոբյան

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն այժմ բժշկական զննության է ենթարկվում, ունի գլխապտույտ ու սրտխառնոց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեն Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանը։

«Բազմաթիվ զանգերին ու նամակներին ի պատասխան` տեղեկացնեմ, որ Ալեն Սիմոնյանն այժմ բժշկական զննության է ենթարկվում: Ունի գլխապտույտ ու սրտխառնոց»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտնել է, որ քիչ առաջ փողոցում հարձակման է ենթարկվել Ալեն Սիմոնյանը։

««Ադեկվատ» կոչվող խմբակի ներկայացուցիչ Արթուր Դանիելյան անունով անձը սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել ԱԺ փոխնախագահի հասցեին, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։

Ակնկալում եմ իրավապահ համակարգի ամենախիստ արձագանքը. սա ոտնձգություն է ոչ միայն իմ գործընկերոջ, այլեւ պետականության դեմ»,-նշել է նա։

Սակայն մյուս կողմը պնդում է, որ Ալեն Սիմոնյանն է հարձակվել Արթուր Դանիելյանի վրա։ Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ Արթուր Դանիելյանը տեղափոխվել է «Էրեբունի» հիվանդանոց։

«Արթուր Դանիելյանին վիրահատելու կարիք չկա, շուտով կվերադառնանք ոստիկանության Կենտրոնական բաժին»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել