Եղանք նաև Վարդենիս քաղաքում, որը պարետի որոշմամբ մուտքի և ելքի սահմանափակումների ռեժիմում է․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, տեղեկացնելով․

«Գեղարքունիքի մարզ այցելության շրջանակներում եղանք նաև Վարդենիս քաղաքում, որը պարետի որոշմամբ մուտքի և ելքի սահմանափակումների ռեժիմում է։ Մարզպետի և քաղաքապետի հետ քննարկեցինք քաղաքի համաճարակային վիճակը և ձեռնարկվող քայլերը։ Հույս կա, որ իրավիճակը Վարդենիսում ավելի չի սրվի և մենք մոտ ժամանակներս կկարողանանք հանել եղած սահմանափակումները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել