Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը կրկին անդրադարձել է մեքենաների կայանատեղիների հարցին։ Այս մասին նա գրում է․
«Մի ցավալի լուր ունեմ մայթերին մեքենա կայանողների համար։
Քաղաքապետարանը ձեռք է բերել հազար հատ նմանատիպ արգելաձողեր,որոնք շուտով կտեղադրվեն բոլոր են մայթեզրերին որտեղ հաճախ մեքենաները կայանում են»։
Հիշեցնենք, որ Լևոն Զաքարյանը ավտոկայանատեղերի համար նախատեսված կանգնակների մասին հարց բարձրացրեց ապրիլի 28-ին, ավագանու նիստի ժամանակ։ Նա նշեց, որ ապօրինի կանգնակներ են տեղադրվում տարբեր տնտեսվարողների կողմից և հարկավոր է ունենալ տարբերվող կանգնակներ՝ քաղաքապետարանի կողմից ավտոկայանատեղիի թույլատրված տարածքում տեղադրելու համար։
Թեմային անդրադարձավ նաև քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նշելով, որ խնդրի մասին նախագիծ կարող է ներկայացնել նաև ավագանին։