47-ամյա տղամարդը օդանավակայանից բերման է ենթարկվել․ նա 2004 թվականից հետախուզվում էր դասալքության մեղադրանքով

Ապրիլի 28-ին, ժամը 21.35-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողները Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 47-ամյա Արամ Հ.-ին, որը 2004 թ. սեպտեմբերի 14-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել