Հայկական Կարմիր խաչի ընկերությունը համավարակի այս դժվարին օրերին արտակարգ ռեժիմով շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել նաև Արարատի մարզի տարբեր համայնքների միայնակ տարեցներին և այլ խոցելի խմբերի ներկայացուցիչների, որոնց կյանքի վրա աղետը կարող է ծանր հետևանքներ ունենալ։
Այս մասին տեղեկացնում են Արարատի մարզպետարանից։
Ընկերության օգնության փաթեթներն այս անգամ բաժանվել է Արարատի և Վեդու տարածաշրջանների ավելի քան 345 ընտանիքի։ Մարդասիրական օգնությունը ներառում է մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթ։
Նշենք, որ աջակցությունը տրամադրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ցուցակներով։