Ինչպես արդեն հայտնել ենք, փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ առաջիկայում գեղեցկության սրահների, վարսավիրանոցների և մի քանի այլ նմանատիպ տեսակի գործունեության տեսակների նկատմամբ կիրառված սահմանափակումները կհանվեն առաջիկայում։
Ավելի ուշ կդիտարկվի բացօթյա սրճարանների բացման հարցը։
Այս ամենը կարվեն իհարկե որոշակի կանոնների պահպանմամբ։
Ի պատասխան Իրավաբան.net-ի հարցման, Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնեց, որ սահմանափակումների թուլացման հաջորդ փուլը կլինի մայիսի 4-ից։