ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 1867, որից 866-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 971-ը, բացասական թեստերը եղել են՝ 19 296-ը, մահվան դեպքերը՝ 30-ը:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 59 նոր դեպք և 18 առողջացած։
Մահացած պացիենտը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Հիշեցնենք, որ Հայաստանում ապրիլի 27-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1808 էր, բուժվածները՝ 848-ը, փաստացի բուժվողները՝ 931-ը, բացասական թեստերը՝ 18 547-ը, մահվան դեպքերը՝ 29-ը: