Կորոնավիրուս․ իրավիճակը տարածաշրջանում. 27.04

Ապրիլի 27-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։ 

Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում գերազանցում է 3 միլիոնը։ Մահացել է 209,661 մարդ, բուժվել՝ 885,302-ը։

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 496-ի։ Մահացել է 6 մարդ, բուժվել է 149 մարդ։

Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 5,806-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 91,472 դեպք։ Ապաքինվել է 70,933 մարդ։

Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 87, 147-ի։ Բուժվել է 7,346 մարդ, մահացել է՝ 794-ը։

Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 112, 261 դեպք է գրանցվել, մահացել է 2,900 մարդ, բուժվել՝ 33,791-ը։

Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 1678 անձի մոտ, որից 1,162-ն ապաքինվել են, 22-ը՝ մահացել է։

Ապրիլի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ ընդհանուր 1808 դեպք, որոնցից 848-ն` առողջացած, 29-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 931 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 18547 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 62 նոր դեպք և 15 առողջացածներ։

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 80 տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել