ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը սրտի վիրահատություն է տարել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, ինստագրամյան իր էջում գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կինը՝ Նունե Սարգսյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Վերջերս ունեցա սրտի վիրահատություն Երեւանի Աստղիկ բժշկական կենտրոնի Սրտի վիրաբուժության բաժանմունքում։ Շնորհիվ վիրաբույժ Մհեր Սասունիի, կարդիոլոգ Կարինե Սարգսյանի, անեստեզիոլոգ Եվա Կրասնիկովայի, նվիրված լավագույն բժիշկների թիմի եւ կատարելապես մասնագիտացված բուժքույրերի՝ իմ սիրտը վերականգնվեց, հիմա ապաքինման ընթացքի մեջ է եւ ես հնարավորություն ստացա նորից սկսել իմ կյանքը։ Շնորհակալ եմ ամբողջ թիմին։
Շնորհակալ եմ նաեւ բոլորին ովքեր ուղարկեցին ծաղկեփնջեր, գրքեր, բացիկներ, նամակներ եւ բարի մաղթանքներ, որն ինձ շատ օգնեց»։