Հայկ Գրիգորյանը նոր հանձնարարականը՝ քննիչների համազգեստի վերաբերյալ

Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը նոր հանձնարարական է ստորագրել, որով հանձնարարել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նախաքննություն իրականացնող մարմինների և ստորաբաժանումների ծառայողներին՝
1) դեպքի վայր մեկնել ամենօրյա համազգեստով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ 954-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրին համապատասխան.
2)աշխատավայրում, ինչպես նաև աշխատավայրից դուրս ծառայողական պարտականությունները կատարելիս, հետևողականորեն պահպանել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի 2018 թվականի օգոստոսի 20-ի թիվ 114-Լ հրամանով սահմանված հագուստին ներկայացվող պահանջները:

Կոմիտեի նախաքննություն իրականացնող մարմինների և ստորաբաժանումների պետերին՝
1) հսկողություն իրականացնել սույն հանձնարարականի պահանջների կատարման նկատմամբ.
2) սույն հանձնարարականի պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում Կոմիտեի նախագահին զեկուցագրով հայտնել այդ մասին՝

Կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով նախնական ուսումնասիրություն նշանակելու համար:

Կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետին՝
1) վերահսկել սույն հանձնարարականի պահանջների կատարումը’ պարբերաբար իրականացնելով ուսումնասիրություններ.
2) սույն հանձնարարականի պահանջների խախտում հայտնաբերելու դեպքում Կոմիտեի նախագահին զեկուցագրով հայտնել այդ մասին’ Կոմիտեի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով նախնական ուսումնասիրություն նշանակելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել