Ստեփանակերտում արձանագրվել է 12 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 5 գնաճ, 7 գնանկում

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 27-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 12 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 5 գնաճ, 7 գնանկում:

Այս մասին տեեկացնում են հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից։

Մասնավորապես՝ միջին գնաճ արձանագրվել է վարունգ՝ 17 դրամ կամ 4.4%, խնձոր ՝ 34 դրամ կամ 7.8%, մակարոն 3 դրամ կամ 1.3%, հնդկաձավար 5 դրամ կամ 0.7% և հավի ձու 0.5 դրամ կամ 0.8% ապրանքատեսակների համար:

Միջին գնանկում արձանագրվել ադամաթուզ 1կգ՝ 50 դրամ կամ 7%, սոխ 1կգ՝ 17 դրամ կամ 3.6%, լոլիկ 1կգ` 16 դրամ կամ 1.7%, սուրճ՝ 3 դրամ կամ 1.4%, ոսպ՝ 8 դրամ կամ 1.2%, ալյուր «բաղրամյան» 1կգ՝ 2 դրամ կամ 0.6% և թեյ «Ակբար»՝ 3 դրամ կամ 0.4% ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներառկա են «Ադամաթուզ» և «Հավի ձու» ապրանքային շուկաներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել