20-ամյա երիտասարդի տան խուզարկությամբ հայտնաբերվեցին ապօրինի զենք-զինամթերք

Հարուցված քրեական գործի շրջանակներում Դիլիջանի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Դիլիջանում բնակվող 20-ամյա մի երիտասարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Վախթանգ Անանյան փողոցի նրա տանն ու օժանդակ շինություններում դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին գազային ատրճանակ, փամփուշտ, պարկուճ, գնդակ, կանեփի սերմերի նմանվող հատիկներ և այլն։

Երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել