Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի

ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ ապրիլի 27-ին՝ ժամը 7:00-ին Հ43, Մ2-Գնդեվազ -Ջերմուկ կմ0+000-կմ2+000 հանրապետական նշանակության ավտոճանապարհին տեղի էր ունեցել մոտ 30 խորանարդ ծավալով քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակվել էր:

Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Վայքի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցներն իրականացրել են քարաթափման մաքրման աշխատանքներ, և ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել