ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ կրթության գործընթացի հետագա կազմակերպման հարցում առաջարկվող լուծումներին:
Անդրադառնալով հեռավար կրթությանը` նախարարը նշեց․ «Հեռավար կրթությունը դիտարկում ենք, տեսնում ենք որ տեմպեր կան, որոնք այս պահին հիմնականում գոհացնում են: Կան նաև այլ խնդիրներ՝ բովանդակության, մեթոդաբանության և կազմակերպման հետ կապված, բայց այս պահին եկել ենք հետևյալ եզրակացության. տարին հեռավարով ենք ավարտելու, առկա լսարանային դասեր չեն լինելու, մայիսին նույնպես հեռավար կրությունը շարունակվելու է»։
Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ նախատեսում են, հաջորդ ուսումնական տարում՝ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին ունենալ շաբաթ օրերին պահուստային օրեր, նաև քննարկվում է ուսումնական տարին 1 շաբաթ շուտ սկսելու հարցը։