Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացնում է, որ գյուղապահովագրության ժամկետը երկարացվում է մինչև մայիսի 15-ը:
«Հաշվի առնելով արտակարգ դրության պայմանները՝ «կարկուտ և հրդեհ» ռիսկից ապահովագրելու համար գյուղատնտեսության ապահովագրության պայմանագրերի կնքման ժամկետները երկարաձգվել են մինչև մայիսի 15-ը (բացառությամբ՝ ծիրանի)»,- գրել է Օհանյանը: