Առաքել Մովսիսյանի որդին կմնա կալանքի տակ․ գրավի միջնորդությունը մերժվել է

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին՝ Դավիթ Մովսիսյանը, կշարունակի մնալ կալանավորված: Այս մասին հայտնել է պաշտպան Գոռ Գևորգյանը։ Նրա փոխանցմամբ՝ դատարանին առաջարկված գրավի չափը եղել է 5 մլն ՀՀ դրամ: Պաշտպանը տեղեկացրել է, որ պատրաստվում են բողոքարկել որոշումը:

Հիշեցնենք, որ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով, պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Խ.Գ.-ին և Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել