Ջերմություն, թեթև հազ, քթի խոռոչների փակվածություն, դող. Բաչկովը՝ կորոնավիրուսը հաղթահարելու մասին

Հայաստանի հավաքականի անդամ, բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը, ով վերջերս է ապաքինվել կորոնավիրուսից, իր պաշտոնական էջում գրառում է կատարել եւ նշել, որ այժմ իրեն շատ լավ է զգում.

«Քանի որ լրագրողներից շատերին չեմ կարող անհատական պատասխանել որոշեցի այս ձևով անրադառնալ իմ վիճակի մասին։ Ընդամենը երկու օր եմ զգացել վիրուսի ներկայությունը օրգանիզմումս,որն էլ կապում էի մրսածության հետ։

Ջերմություն, թեթև հազ, քթի խոռոչների փակվածություն, դող. սրանք էին հիմնական ախտանշանները։
Ինձ ավելի շատ ճնշում էր ոչ այնքան վարակակիր լինելու փաստը, այլ ինչ-որ մեկին վարակելու ներշնչանքը: Լինելով հոգեբանորեն հավասարակշռված անձնավորություն՝կարողացա տիրապետել ներշնչանքը։ Հուրախություն բոլորիս՝ չէի վարակել ընտանիքիս անդամներից ոչ մեկին։ Չէի վարակել նաև նրանց,ում հետ շփվել էի Լոնդոնում։ Չվարակելու փաստը ինձ զարմացրեց։

Այսօր ես ինձ շատ լավ եմ զգում,անցել եմ բնականոն կյանքի,սկսել եմ անհատական մարզումներս։

Իմ սիրելի հայրենակիցներին հորդորում եմ մնալ տանը, խուճապի չմատնվել, սթափ լինել և լավ սնվել»,- գրել է հայ բռնցքամարտիկը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել