ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ` Սասուն Միքայելյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.
«Աշխարհասփյուռ հայ ժողովուրդ,
Հայաստանի, Արցախի, սփյուռքի սիրելի հայրենակիցներ,
ՀՀ ԵԿՄ վարչությունը ջերմորեն շնորհավորում է բոլորիս քաղաքացու օրվա առթիվ: 2018 թվականը մեր պատմության էջերում գրվեց «Թավշա հեղափոխություն»: Ամբողջ աշխարհը թնդաց մեր երկրում իրականացված ժողովրդավարական նմանօրինակ իրադարձությունից:
Դա քո՛ հաղթանակն էր, Հայաստանի Հանրապետության սիրելի´ քաղաքացի: Այսօր արվում է ամեն հնարավորը, որպեսզի Ձեր ընտրությունը սխալ չհամարեք, որպեսզի Ձեր վստահությունը երբեք չկորցնեք:
Մենք պատերազմների միջով անցած ժողովուրդ ենք, մենք ցեղասպանություն տեսած ազգ ենք եւ այդուհանդերձ` ՄԵՆՔ ՀԶՈՐ ԵՆՔ:
Այսօր էլ մի նոր դժվարություն է բաժին հասել ամբողջ աշխարհին, սակայն վստահ եմ, որ մենք` հպարտ եւ պատասխանատու քաղաքացիներս, կրկին մեր միասնության ու կարգապագհության շնորհիվ կդիմակայենք նաեւ այս դժվարությանը` գիտակցելով հայ քաղաքացու արժեքը, եւ դուրս գալով այս իրավիճակից կսկսենք նոր ուժով զարկ տալ տնտեսությանը:
Շնորհավորում եմ, հաղթանակա´ծ հայ քաղաքացի. մեր միակ փրկությունը մեր միասնության ուժի մեջ է: Մաղթում եմ, որ այդ միասնությունը ամուր լինի, քանզի այդ միասնության ու համախմբվածության շնորհիվ մենք կկարողանանք գրանցել նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ»: