Գեղեցկության սրահից և օծանելիքի խանութից գողացել էին հեռուստացույց, մազի ներկեր, կոսմետիկ միջոցների պայուսակներ և օծանելիք

Ապրիլի 19-ին Վանաձորի Տիգրան Մեծի փողոցի վարսավիրանոցից և օծանելիքի խանութ-սրահից գողացել էին հեռուստացույց, մազի ներկեր, կոսմետիկ միջոցների պայուսակներ և օծանելիք:

Փաստի առթիվ ապրիլի 21-ին հարուցվել էր քրեական գործ:

Ապրիլի 24-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, ստացված տեղեկությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ խուզարկություն են իրականացրել 28-ամյա տղամարդուն պատկանող տնակում և հայտնաբերել վարսավիրանոցի և օծանելիքի խանութ-սրահի գողոնի մի մասը:

Գողոնն առգրավվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել