ԱԺ պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Արարատ Միրզոյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Մխիթար Հայրապետյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Սարգիս Խանդանյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Թագուհի Ղազարյանը և Լիլիթ Մակունցը նոր նախագիծ են ներկայացրել հանրային քննարկման, որով նախատեսվում է լրացում կատարել քրեական օրենսգրքում։
«Ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը,
1. Ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը`վպատժվում է ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է.
1) զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`
1) կազմակերպված խմբի կողմից,
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ»։
Հիմնավորումը՝ այստեղ։