Ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմում․ աշխատավարձը՝ 459 հազար դրամ

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի (ծածկագիր՝ 06-10-Ղ1-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի (ծածկագիր՝ 06-10-Ղ1-1) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի (ծածկագիր՝ 06-10-Ղ1-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ վարչապետի աշխատակազմի ընդունարան (ք.Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի,
7. համառոտ CV (ըստ ցանկության):

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի ապրիլի 22-ից մինչև 2020 թվականի մայիսի 5-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 09:00-ից 13:00-ը և 14:00-ից 15:00-ը:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հունիսի 22-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հունիսի 24-ին՝ ժամը 14:00-ին, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 459.012 (չորս հարյուր հիսունինը հազար տասներկու) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
«ՀՀ Սահմանադրություն»
գլուխ 2, հոդված 51
գլուխ 6, հոդվածներ 150, 153
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք
գլուխ 2, հոդված 3
գլուխ 3, հոդված 7
գլուխ 5, հոդված 23
գլուխ 6, հոդված 30
https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138733

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենք
հոդվածներ 3, 4, 6, 8, 9, 10, 12, 13
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1379

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք
հոդվածներ 6, 7, 8, 9, 12
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=1372

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդված 4
գլուխ 4, հոդված 18
գլուխ 5, հոդված 21
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120807

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենք
Գլուխ 3, հոդվածներ 15, 16
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=982

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենք
գլուխ 1, հոդված 3
գլուխ 2, հոդված 10
http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140541

ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին» N 333-Ն որոշում
https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=12230

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 198-Ն որոշում https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=115133

Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան/ Հեղ. խումբ՝ Լ.Գ.Բալասանյան, Թ.Կ.Բարսեղյան, Կ.Կ.Դավթյան, Կ.Ս.Սարգսյան, Ռ.Ս.Սահակյան, Ռ.Ա.Սահակյան, Կ.Մ. Թամիրօղլյան, Գ.Վ. Յազիչյան. Եր.: ՖԻԼԻՆ, 2016. Մաս 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11

«Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 74, 94, 245, 246, 247, 248, 250

http://parliament.am/library/books/gravor-khosq.pdf

Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար: Ս. Ս. Ավետիսյան, Ս. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.2, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.5, 1. Տեքստային խմբագրիչներ, §1.3, 2. Համակարգչային հմտություններ, §2.2, 6. Էլեկտրոնային աղյուսակներ, §6.2, §6.3, §6.6

http://fliphtml5.com/fumf/egdx

Englishjet, JUST EXCELLENT TEACHERS, Level Test (I)

https://www.englishjet.com/english_courses_files/tests.htm

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
«Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության Հրապարակ Կառավարական տուն 1), հեռախոսահամար՝ +374 91 242 262, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]):

Թեստի ձևանմուշը կցվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել