Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Համացանցում լուսանկար է տարածվել, որ Միհրան Ծառուկյանը և նրա կինը այցելել են Ծիծեռնկաբերդի հուշահամլիր։ Տեղեկացնենք, որ հիշյալ լուսանկարը արվել է ապրիլի 21-ին»։
Նկարի վերաբերյալ գրառում է կատարել նաև երգիչ Միհրան Ծառուկյանը նշելով, որ իրենց այցը և նկարահանումը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ ոչ այսօր․ «Ցավում եմ, որ մեր շատ հայրենակիցներ վրդովվել են մեր այցից, փոխարենը հպարտանան, որ Հայոց Ցեղասպանության մասին կրկին հիշատակվում է մեր բազմահազարանոց էջերով, աշխարհն է տեսնում և իմանում կատարվածի մասին, իսկ մեր թշնամիները ամեն ինչ անում են, որպեսզի սոց հարթակներում ոչ մի հիշեցում և ոչ մի հիշատակում չլինի Հայոց Ցեղասպանության մասին։ Մեկնաբանություն և բողոք գրելուց առաջ մի փոքր մտածեք սիրելի հայեր»,- գրել է երգիչը։