ՀՀ-ից Արցախ մուտք գործած ախտահանվել է ընդհանուր թվով 278 տրանսպորտային միջոց

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 610 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):

Ապրիլի 21-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 22-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 278 տրանսպորտային միջոց, որից՝

«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 83 տրանսպորտային միջոց:
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 41 տրանսպորտային միջոց:
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 154 տրանսպորտային միջոց:

Ապրիլի 22-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 23-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 187 տրանսպորտային միջոց, որից՝

«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 65 տրանսպորտային միջոց:
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 57 տրանսպորտային միջոց:
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 65 տրանսպորտային միջոց:

Ապրիլի 23-ից, ժամը 09:00-ից մինչև ապրիլի 24-ը՝ ժամը 09:00-ի դրությամբ, ախտահանվել է ընդհանուր թվով 145 տրանսպորտային միջոց, որից՝

«Աղավնո» հսկիչ-անցագրային կետում՝ 50 տրանսպորտային միջոց։
«Խնձորեսկ» հսկիչ-անցագրային կետում՝ 75 տրանսպորտային միջոց:
«Խարխափուտ» հսկիչ-անցագրային կետում՝ 20 տրանսպորտային միջոց:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել