Zoom-ը թողարկել է իր 5.0 Update-ը՝ արձագանքելով անվտանգության և գաղտնիության մտահոգություններին

Zoom-ը վերջապես թողարկել է իր Zoom 5.0 update-ը, կազմակերպության տնօրեն Eric S. Yuan-ի՝ կարգավորումների վերաբերյալ խոստումից 20 օր անց։ Այս մասին հայտնում է Romarketing.am-ը։

Zoom 5.0-ն ունի նոր անվտանգության icon, որը խմբավորում է Zoom-ի անվտանգության հնարավորություններից շատերը մեկ՝ հեշտ հասանելի menu-ի մեջ։ Դուք կարող եք օգտագործել այդ shortcut-ը հանդիպումները փակելու, մասնակիցներին հեռացնելու, ինչպես նաև խստացված screen-sharing-ի համար։

Zoom-ի թարմացված տարբերակը նաև ավտոմատ կերպով տրամադրում է նախնական գաղտնաբառ բոլոր օգտատերերին։ IT ադմինները կարող են նաև որոշել գաղտնաբառի բարդության մակարդակը, որը հիմնականում պահանջվում է Zoom-ի բիզնես օգտատերերի կողմից։

Waiting room-ը թույլ է տալիս host-ին պահել մասնակիցներին վիրտուալ սենյակում՝ նախքան թույլ տալը, որպեսզի միանան հանդիպմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել