Վարչապետի միջնեկ աղջիկը, հոր վարչապետ դառնալուց հետո շատ շատ ա հավանել սև իկռան․ Շուշան Փաշինյանի գործը դատարանում է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնեկ դստեր՝ Շուշան Փաշինյանի երկրորդ հայցադիմումն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Գործը մակագրվել է դատավոր Զարուհի Նախշքարյանին։

Շուշան Նիկոլի Փաշինյանը Նարեկ Սամսոնյանից պահանջում է իր ֆեյսբուք սոցիալական ցանցի պաշտոնական էջում, իսկ դրա անհնարինության դեպքում հազար տպաքանակ ունեցող ՀՀ տպագիր մամուլում, հրապարակայնորեն հերքելու զրպարտություն համարվող հետևյալ արտահայտությունները. «Ուրեմն «գրիչի գնից ապշած» Վարչապետի միջնեկ աղջիկը, հոր վարչապետ դառնալուց հետո շատ շատ ա հավանել սև իկռան: (…) երևանյան ռեստորաններից մեկից (ռեստորանի անունը հատուկ չեմ տալիս դեռ) հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխու համար իկռա ա առնում: Տենց 2019-ի դեկտեմբերի սկզբին հերթական 3.000 դոլարանոց ուտելիքն են առնում ու ամսվա վերջում երեխեն էդ մի կիլոյի գլուխը կերած ա լինում: (…) Նա մարդ ա, որի երեխեն կիլոն 3000 դոլարի սև իկռայա ուտում ամիսը 2 կիլոյի չափ ու ինքն «ապշում» ա 500$֊ից»։

Շուշան Փաշինյանը պահանջում է, որպեսզի Սամսոնյանը հրապարակի հերքում՝ հետևյալ ձևով․ «Ես Նարեկ Բագրատի Սամսոնյանս հրապարակային հերքում եմ իմ 26/01/2020թ-ին, երեկոյան ժամը 8:15 րոպեին կատարված հետևյալ «Ուրեմն «գրիչի գնից ապշած» Վարչապետի միջնեկ աղջիկը, հոր վարչապետ դառնալուց հետո շատ շատ ա հավանել սև իկռան: (…) երևանյան ռեստորաններից մեկից (ռեստորանի անունը հատուկ չեմ տալիս դեռ) հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխու համար իկռա ա առնում: Տենց 2019-ի դեկտեմբերի սկզբին հերթական 3.000 դոլարանոց ուտելիքն են առնում ու ամսվա վերջում երեխեն էդ մի կիլոյի գլուխը կերած ա լինում: (…) Նա մարդ ա, որի երեխեն կիլոն 3000 դոլարի սև իկռայա ուտում ամիսը 2 կիլոյի չափ ու ինքն «ապշում» ա 500$-ից» արտահայտությունները, դրանք սուտ են և չեն համապատասխանում իրականությանը»:

Հայցվորը պահանջում է նաև պատասխանողից հօգուտ Շուշան Փաշինյանի որպես պատվին և արժանապատվությանը հասցված ոչ նյութական վնաս բռնագանձել 2․000․000 (երկու միլիոն) ՀՀ դրամ գումար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել